ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ծառուկյանը կայացած մարդ է, ունևոր մարդ է, տեսած մարդ է»․ Գագիկ Ծառուկյան
16:50, 08.06.2021 | mamul.am
4956 | 0

«Ամենակարևորը դուք իմացեք՝ ես ոչ մի սուտ բան չեմ ասելու»,- այսօր Գեղարքունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։

«Հայի խնդիրը, պրոբլեմը այսօր որ կա․․․ Ծառուկյանը կայացած մարդ է, ունևոր մարդ է, տեսած մարդ է, ճանաչված մարդ է։ Ծառուկյանի հիմնական ծրագիրը, նպատակը, որ ամեն մարդ կարողանա իր հնարավորությունն օգտագործի՝ ի օգուտ իր երկրի, իր ժողովրդի»,- ասաց Ծառուկյանը։

«Այսօր վիճակը շատ ծանր է համաճարակ, արտակարգ իրավիճակ, պատերազմ, բայց ժողովուրդը էսօր ապրում ա․․․ Ամեն ընտանիքից երեք հոգի վարկի տակ են՝ մտածելով, որ ունեցվածքը չկորցնեն, փողոցում չմնան․․․ քայլ պետք է կատարվի, չկատարելու դեպքում ժողովուրդը փողոց ա դուրս գալու, ունեցվածքը կորցնելու ա․․․ 2 միլիոն մարդ, որը ունի 3 միլիոն դրամ վարկ, դա պետք է ներում շնորհվի մարդկանց սեփականությունը հետ վերադարձվի, որ մարդիկ կարողանան նորից սկսեն․․․»,- նշեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր