ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Համաշխարհային նոր ռեկորդ՝ 37-ամյա կինը 10-յակ է լույս աշխարհ բերել
23:05, 08.06.2021 | mamul.am
20144 | 0

Հունիսի լույս 8-ի գիշերը հարավաֆրիկյան Գաութենգ նահանգում ապրող ծննդկանը լույս աշխարհ է բերել միաժամանակ 10 երեխայի՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ: 37-ամյա Գոսիամե Թամարա Սիթհոլեն 10-յակ է լույս աշխարհ բերել Պրետորիայի ծննդատանը կեսարյան հատման միջոցով: Հատկանշական է, որ մինչ այդ բժիշկները սկանավորել էին 8 էմբրիոն:

Համաշխարհային նոր ռեկորդ՝ 37-ամյա կինը 10-յակ է լույս աշխարհ բերել

Ծննդկանի ամուսինը՝ Թեբոխո Ցոթեցին, պատմել է, որ կինը ծննդաբերել է հղիության 29-րդ շաբաթում: «7 տղա և 3 աղջիկ: Ես երջանիկ եմ: Ես լի եմ էմոցիաներով»,- ասել է նա:

Ամուսինները նաև 6-ամյա երկվորյակների ծնողներ են:

Համաշխարհային նոր ռեկորդ՝ 37-ամյա կինը 10-յակ է լույս աշխարհ բերել

Բժիշկները պնդում են, որ սա բժշկության մեջ բացարձակապես եզակի երևույթ է, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բեղմնավորումը տեղի է ունեցել բնական եղանակով: Բոլոր 10 երեխաներն առաջիկա ամիսներն անց կկացնեն ինկուբատորում:

Համաշխարհային նոր ռեկորդ՝ 37-ամյա կինը 10-յակ է լույս աշխարհ բերել

Նշենք, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր ընդամենը 1 ամիս առաջ, երբ Մալիի բնակչուհին Մարոկկոյում լույս աշխարհ բերեց միաժամանակ 9 երեխայի: Մինչ այդ ռեկորդակիրը 8-նյակ ծնած ամերիկուհի Նադյա Սուլեմենն էր, ով հղիացել էր արտամարմնային բեղմնավորման շնորհիվ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր