ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Փաշինյանն Ալիևին իր որդուն է առաջարկել»․ ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը
12:00, 09.06.2021 | mamul.am
21407 | 1

Ռուսական տարբեր ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է իր որդուն փոխանակել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հետ․ Փաշինյանն Ալիևին իր որդուն է առաջարկել՝ բոլոր գերիների դիմաց, գրում է Лента.ru-ն։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է իր որդուն՝ Աշոտին՝ գերության մեջ գտնվող բոլոր հայերի դիմաց։

«Պաշտոնապես ասում եմ Ալիևին՝ առաջարկում եմ որդուս բոլոր գերիների դիմաց։ Պաշտոնապես ասում եմ՝ Սերժի՛կ ու Ռոբի՛կ՝ որպես մարդկանց առքուվաճառքի մասնագետներ, ձեզ լիազորում եմ այս հարցի շուրջ բանակցություններ վարել»,- Փաշինյանի խոսքը մեջբերել է Газета․ru-ն։

Նշվում է նաև, որ այդ հայտարարությունն էմոցիոնալ ֆոնի վրա չի արվել։

ТАСС-ը նշում է, որ Փաշինյանի որդին՝ Աշոտը, Facebook-ի իր էջում գրել է, որ պատրաստ է նման փոխանակման գնալ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր