ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ես պետք է դա անեի, երբ դեռ նախագահ էի». Թրամփը կոչ է արել բոյկոտել Twitter-ն ու Facebook-ը
00:50, 10.06.2021 | mamul.am
7550 | 0

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել երկրներին բոյկոտել Twitter-ը և Facebook-ը՝ խոսքի ազատությունը սահմանափակելու համար, հաղորդում է Sputnik International գործակալությունը:
Սպիտակ տան նախկին ղեկավարը հունիսի 9-ին հայտարարություն է հրապարակել, որում շնորհավորել է Նիգերիային Twitter-ի արգելափակման կապակցությամբ և կարծիք հայտնել, որ ավելի շատ երկրներ պետք է հետևեն այդ օրինակին:
«Ովքե՞ր են նրանք, որ թելադրեն, թե ինչն է լավ և ինչը վատ, եթե հենց իրենք մաքուր չարիք են. ես պետք է դա անեի, երբ դեռ նախագահ էի։ Բայց Ցուկերբերգը շարունակում էր զանգահարել ինձ, ընթրիքի համար գալ Սպիտակ տուն և ասել, թե որքան լավն եմ ես»,- ասված է հայտարարության մեջ։
Վերջում նա նշել է «2024՞»՝ ակնարկելով հնարավոր 2-րդ նախագահական ժամկետի մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր