ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+12 °C, +8 °C ... +17 °C Վաղը`+19 °C
ԱՄՆ-ը պատվաստանյութի 500 միլիոն չափաբաժին կգնի և կնվիրաբերի այլ երկրների
13:20, 10.06.2021
3407 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer ընկերության արտադրության պատվաստանյութի 500 միլիոն չափաբաժին կգնի և կնվիրաբերի այլ երկրների: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Պատվաստանյութի 200 միլիոն չափաբաժին կմատակարարվի այս տարվա վերջին, իսկ մնացած 300 միլիոնը՝ 2022 թվականի առաջին կեսին»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն այս պատվաստանյութերը կհատկացնի ցածր և միջին եկամուտ ունեցող 92 երկրի՝ COVAX միջազգային նախաձեռնության միջոցով։

Ավելի վաղ Բայդենը լրագրողներին հայտարարել է, որ Եվրոպա ուղևորության ընթացքում կհայտարարի պատվաստումների վերաբերյալ՝ ԱՄՆ-ի ռազմավարության մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր