ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Որ ասում էին՝ պետական ապարատը չկա, չէի պատկերացնում, որ այս կարգի չկա». Տիրայր Մուրադյան
02:10, 11.06.2021 | mamul.am
4155 | 0

Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուսանկարում Տիգրան Ուլիխանյանն է։ Ղեկավարում է Պետական վերահսկողական ծառայությունը, որի խոսնակին՝ 15 օր է՝ չեմ կարողանում գտնել։ Կարծեմ՝ ՔՊ–ի ցուցակով խոսնակը, նույնիսկ, պատգամավորի թեկնածու է։ Խոսնակին «Ֆեյսբուք»-ով էլ եմ գրել, կարդացել է նամակս և անցել է իր գործերով։ Աշխատանքային հեռախոսահամարին որևէ մեկը երբևէ չի պատասխանել։ ՊՎԾ–ի հետ կապի անհնարինության մասին գրել եմ նաև ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանին, նա էլ իր հերթին կարդացել է նամակս և անցել առաջ։
Զանգում եմ ՊՎԾ։ Ոչ մի ձև չեմ կարողանում պարզել, թե հունիս 2-ի գրավոր հարցումս մուտք արվել է քարտուղարություն, թե ոչ։
Նմանատիպ կառույցների հետ ինչպե՞ս վարվել։
Հ․Գ․ Որ ասում էին՝ պետական ապարատը չկա, չէի պատկերացնում, որ այս կարգի չկա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր