ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Եթե ռուսական զորքերը հեռանան, Միացյալ Նահանգները զորք կուղարկի՞ Հայաստան»․ Պ․ Ղազարյանը՝ ԱԺԲ անդամին
23:35, 10.06.2021 | mamul.am
6241 | 0

«Եթե մի համակարգ հանում ես, պետք է վստահ լինես, որ մյուս համակարգը պատրաստ է աշխատել, որտեղի՞ց այդ վստահությունը»,- Հ1-ի տաղավարում, դիմելով ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանին, հարցրեց հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը՝ շարունակելով․ «Եթե ռուսական զորքերը հեռանան, Միացյալ Նահանգները զորքեր կուղարկի՞ Հայաստան»։

Ի պատասխան՝ Վ․ Գասպարյանն ասաց, որ իրենք վստահ են, որովհետև արդեն իսկ աշխատանք տանում են ԱՄՆ-ի հետ։

«Ինչ վերաբերվում է ռուս խաղաղապահներին, ասեմ, որ նրանք միջազգային մանդատ չունեն, նրանց ներկայության վերաբերյալ որևէ ստորագրություն չկա և ցանկացած պահի Ադրբեջանը կարող է պահանջել, որ նրանք դուրս գան․․․ Մենք պետք է դրա մասին էլ մտահոգվենք»,- նշեց ԱԺԲ խորհրդի անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր