ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Քարոզարշավի 4-րդ օրը «5165» շարժումն Արարատի մարզում էր
23:55, 10.06.2021 | mamul.am
2951 | 0

Նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը՝ հունիսի 10-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամներն Արարատի մարզում էին։

Անհատական և ընդհանուր զրույցների ընթացքում Կարին Տոնոյանը կարևորեց հունիսի 20-ի ընտրություններին պարտադիր մասնակցությունը, քանի որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է: Ինչպես նաև հավելեց. «Մենք հիմա պետք է հրաժեշտ տանք նախկիններին, պետք է հիմա նոր, երիտասարդ, մաքուր, լավ կրթություն ստացած, արդարության բարձր զգացում ունեցող երիտասարդները գան և երկիրը փորձեն հանել ներկայիս վատ վիճակից: Նոր ձևավորվող ուժերի համար միշտ շատ դժվար է, քանի որ նրանց փորձում եմ գնել, պաշտոն առաջարկել, փոխել, փչացնել: Ես որոշեցի կանգնել «5165» շարժման առջևում, որպեսզի նման հարվածները փորձեմ ինձ վրա վերցնել, քանի որ այն, ինչ եղավ ինձ հետ ամենացավոտն էր, հիմա ինձ ցավեցնելը հեշտ չէ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր