ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
13:30, 11.06.2021 | mamul.am
3295 | 0

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ, որի ընթացքում քննարկվել է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովն ու երկկողմ ռազմական համագործակցությունը: Այս մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։

«Օսթինն ընդգծել է պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վաղեմի հարաբերությունները և ասել, որ անհամբերությամբ է սպասում Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հունիսի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայանալիք հանդիպմանը»,- հայտնել է Քիրբին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր