ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Նիկո՛լ, դու անբարոյական ես, և այդ մասին վկայում է այս երկու թուղթը»․ Արմեն Աշոտյան
12:55, 11.06.2021 | mamul.am
6491 | 0

ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։

«Ուզում եմ անդրադառանալ վիժվածքի երեկվա ստերին․ նա երեկ միտինգներին ասում էր, որ Արցախի կարգավիճակի հարց գոյություն չի ունեցել, որ ընդամենը տարածքների հանձնման խնդիր է եղել և այլ անբարոյական ստեր։ Նիկո՛լ, դու անբարոյական ես, և դրա մասին վկայում են ոչ միայն իմ սուբյեկտիվ և օբյեկտիվ ընկալումներով գիտելիքները, այլ նաև պարզապես այս երկու թուղթը»,- հայտարարեց Աշոտյանը։

«Այս երկու էջանոց թուղթը, որը հասանելի է ՌԴ ԱԳՆ-ի կայքում, և որն այս տեղեկատվական աղմուկի մեջ փորձում են մոռացության տալ, այս երկու էջի վրա գրված է, թե ինչպիսին է եղել բանակցային ժառանգությունը։ Այն եղել է հետևյալը՝ հանձնվում է 5 շրջան, ստացվում է Արցախի միջանկյալ կարգավիճակ։ Երկրորդ էտապում պետք է վերադարձվեր երկու շրջան և՝ Լեռնային Ղարաբաղի ստասուսի հստակեցում։ Ինչքան ապուշ, անբարոյական պետք ա լինել, որ սեփական ժողովրդին դնել հիմարի տեղ ու փորձել էդ խեղճ ու կրակ ժողովրդին խաբել։ Խաբեցի՛ր, որ երեխեքին կերար, տակա՛նք»,- ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր