ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Տավուշի մարզում, Բերդում հազարավոր հեկտար հողեր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ». Նիկոլ Փաշինյան
13:35, 11.06.2021 | mamul.am
5602 | 0

Բերդում նախընտրական հանդիպման ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. «Էնտեղ թեմա ա եղել՝ կապված, այսպես կոչված, անկլավների հետ: Էսօր շատ ա տարածվում էն մասին, թե ես ստորագրելիս եմ եղել էդ տարբերակը, ինչ-որ մարդիկ կանխել են: Ո՛չ, կային մարդիկ, ովքեր ասում էին՝ հենց էդ տարբերակով պետք ա էդ թուղթը ստորագրել, բայց մենք հստակ դիրքորոշում ենք արտահայտել ու էդ կետը հանվել ա»,- ասաց Փաշինյանը: «Ո՞րն ա մեր պատկերացումը. մենք կարծում ենք՝ կա անկլավների ընդհանուր տրամաբանություն ու անկլավների հետ կապված հարցերի՝ միջազգային իրավունքով սահմանված լուծման ձևեր կան: Էն իրավիճակը, որ կա, արձանագրված ա, էդ իրավիճակը ուղղակի թողում են, ինչի՞, որովհետև մենք էլ անկլավ ունենք՝ Արծվաշենը՝ Ադրբեջանի տիրապետության տակ, և մեր տրամաբանությունն էն ա, որ էդ անկլավը պետք ա փոխանակվի անկլավի հետ ու էն՝ ինչ իրենց հսկողության տակ ա, մնա իրենց հսկողության տակ, էն՝ ինչ մեր հսկողության տակ ա, մնա մեր հսկողության տակ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Հետևյալ խնդիրն էլ կա. Տավուշի մարզից մի քանի տասնյակ կմ հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Երբ թեման եկել ա, մենք էլ էդ թեման ենք բերել բանակցություններին, ասել ենք՝ մենք ունենք հողեր, Բերդի տարածաշրջանի հազարավոր հեկտար հողեր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Ասել ենք՝ հարցերը պետք ա դիտարկել ընդհանուր համատեքստում ու այդ համատեքստում կգնանք առաջ»,- հավելեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր