ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Քննարկում են ԵՊՀ-ի մասնաշենքը հյուրանոց դարձնելու առաջարկը». Կառլեն Խաչատրյան
13:40, 11.06.2021 | mamul.am
5231 | 0

Տնտեսագետ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ իշխանությունն ուզում է վաճառել բուհերի շենքերը։ Երբ որոշ համալսարանականներ ընդվզեցին, ասեցին, թե սխալ ենք հասկացել, նպատակը վեհ է, ունենալու ենք աշխարհում նմանը չունեցող ակադեմիական քաղաք և այլն։ Ավելին՝ մեզ մեղադրում էին կեղծ լուրեր տարածելու մեջ։

Հիմա ամենաշոկայինը․ ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հարցմանը՝ ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալը հաստատում է, որ ԵՊՀ-ի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող, Աբովյան փողոցի վրա գտնվող հայտնի ՍԵՎ ՇԵՆՔԻ վաճառքի հարցը քննարկման փուլում է:

Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ քննարկում են ԵՊՀ-ի մասնաշենքը հյուրանոց դարձնելու առաջարկը։

Հիմա գոնե պարզ է չէ՞, թե ԵՊՀ-ում ինչու են կառավարման ճգնաժամ ստեղծել, ինչու համալսարանն ավելի քան 2 տարի է ընտրված ռեկտոր չունի, ինչու հոգաբարձուների խորհուրդ չունի, ինչու իրենց թեկնածուին հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգել չկարողանալուց հետո, ոչ միայն լուծարեցին հոգաբարձուների խորհուրդը, այլև նախաձեռնվեց հոգաբարձուների խորհրդում համալսարանի ներկայացուցիչների քանակի անհամաչափ նվազեցման ԱՊՕՐԻՆԻ գործընթաց։

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ և բազմաթիվ նվիրյալ համալսարանականների դիքորոշումը. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՈՐԲԻ ԳԼՈՒԽ ՉԷ, ՈՐ ՈՎ ԻՆՉՊԵՍ ՈՒԶԵՆԱ ԽՈՒԶԻ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր