ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սենց պռապուսկատնե՞ր․ սա պռապուսկատ չի՛, ռումբ ա, դավաճանություն ա»․ Աշոտյանի նոր բացահայտումը
13:20, 11.06.2021 | mamul.am
5088 | 1

«Այս վիժվածքների իշխանությունը մեզ շարունակել է խաբել Արցախի հարցում անգամ պատերազմից հետո»,- այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Իմ ձեռքում հիմա առկա փաստաթուղթն ապացուցում է այդ մասին։ Սա 2021թ. ապրիլի 14-ի Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի ռեզոլյուցիայի նախագիծն է, որը պետք է ընդունվեր լիագումար նիստով, և սա ուղղված է ԱԼԳ գալիք գագաթնաժողովին։ Փաստացի սա խորհրդարանական ուղերձ է Եվրոմիության և Արևելյան գործընկերության երկրների համատեղ գալիք գագաթնաժողովին։ Այս թուղթը, բարեբախտաբար, չի ընդունվել, բայց ՀՀ իշխանությունները ոչ մի կապ չունեն չընդունվելու հետ։ Ուրեմն այս փաստաթուղթն անցել է Եվրոնեսթի բյուրոյի նիստը և Հայաստանի ներկայացուցիչը, որը վետոյի իրավունք ունի, ընդունել է այն։ Հիմա ընթերցում եմ 44-րդ կետը. «Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ինչպես նաև՝ ազգային խորհրդարաններին դատապարտել գործողությունները և հասարակական ուղերձները, որոնք պարունակում են ատելություն, էքստրեմիզմ և ռևանշիզմ»։
Հայկական պատվիրակության թեթև ձեռքով Եվրոպական խորհրդարանի էս հսկայական քաղաքական կառույցի 44-րդ կետի ուղերձով ուզում էին դատապարտել ռևանշիզմը՝ հետկոնֆլիկտային սիտուացիաներում։ Կա մի քանի կոնֆլիկտ՝ Աբխազիա, Օսեթիա, Ղրիմ և այլն և կանք մենք․․․ էդ ռևանշիզմ բառը ո՞վ ա մեյդան բերել․ ասեմ՝ ադրբեջանցիք ու Նիկոլը, ադրբեջանցիք ու լենանազարյանները, ադրբեջանցիք ու մնացած թափթփուկները։ Այսինքն՝ նրանք ուզում են մեր բերանը Եվրոպայով փակեն․․․։ Խի՞, հարցը լուծվե՞լ է, որ գրում եք՝ հետկոնֆլիկտային սիտուացիա։ Էս հլը վերջը չի, էլի՛ կա․ կետ 64-ը. «Եվրոնեսթը վերահաստատում է իր ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին նրանց ներդրած ջանքերի մեջ վստահության միջոցներ ձեռնարկելու»։ Այսինքն՝ ՄԽ համանախագահների գործունեության դերակատարությունը էս թղթով բերվել ա մի դաշտ, որտեղ ոչ թե բանակցային գործընթաց, կարգավիճակի որոշում է, այլ ընդամենը Մինսկի խմբի մանդատը վերաձևակերպելու քաղաքական ուղերձ ա սա։ Այսինքն՝ ֆսյո՛, կոնֆլիկտ չկա։ Ու էս ամբողջ փաստաթղթին համաձայնություն ա տվել, վետո չի՛ դրել հայկական պատվիրակությունը։ Այս փաստաթուղթը չի ընդունվել, որովհետև Եվրոպական խորհրդարանում սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը լրիվ այլ պատճառներով բլոկ է արել․․․։ Սենց պռապուսկատնե՞ր․ սա պռապուսկատ չի, դավաճանություն ա։ Ու էսպիսի թղթեր դեռ ծլելու են շա՜տ»,- ներկայացրեց Աշոտյանը։

Արմեն Աշոտյանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր