ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արցախի ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
13:45, 11.06.2021 | mamul.am
3170 | 0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ. «Ս.թ. հունիսի 3-ին Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ առաջարկվել է ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, գումարել արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հ. Խանումյան):

Ս.թ. հունիսի 10-ին Հանրապետության նախագահի կողմից լրամշակման նպատակով հետ է կանչվել նախագծերի փաթեթը, ըստ այդմ Ազգային ժողովի արտահերթ նիստ չի գումարվել:

Հաշվի առնելով նախագծերի փաթեթի հրատապությունն ու կարևորությունը՝ ս.թ. հունիսի 20-ից հետո լրամշակված տարբերակով այն կքննարկվի Ազգային ժողովի նիստում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր