ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Gallup-ի արդյունքները՝ եթե ընտրությունները կայանային այս կիրակի
15:25, 11.06.2021 | mamul.am
18441 | 7

«Հայաստան» դաշինքը 0,3 տոկոսով բարձր ցուցանիշ է գրանցել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով քաղաքական ուժերի վարկանիշները՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Նա նշեց՝ եթե ՀՀ-ում այս կիրակի լինեին ընտրություններ, ապա «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկեր ընտրողների 24,1 տոկոսը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 23,8 տոկոսը։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշն աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։

«Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է 7,4 տոկոսով, նրան հաջորդում է ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոսով, ԼՀԿ-ն՝ 3,1 տոկոսով։

Gallup-ի հարցումների արդյունքները

«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի ընտրողների 24,1%-ը, ՔՊ-ի օգտին՝ 23,8%-ը. Gallup
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր