ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այդ կեղծ օրակարգի պատճառով տապալեցինք մեր պետությունը». Ստեփան Դանիելյան
15:30, 11.06.2021 | mamul.am
2135 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին 25 տարում Հայաստանի քաղաքական դիսկուրսի առանցքն է եղել թալանի և ընտրակեղծիքների հարցն ու քաղաքական կյանքն այդ երկու գաղափարների վրա է ֆիքսված եղել: Արդյունքում մենք տապալեցինք մեր պետությունն այդ կեղծ օրակարգի պատճառով: Իսկ հիմա ավելի կոնկրետ խոսենք:

Ընտրակեղծիքներն ու թալանը շատ վատ երևույթներ են ու դրանց դեմ պետք է պայքարել՝ կատարելագործելով իրավապահ համակարգը, սակայն հիմնական խնդիրը մեր արժեքային համակարգն է: Երբ մենք՝ հարյուր հազարավոր քաղաքացիներս, ընտրակաշառք ենք վերցնում և մենք՝ ճնշող մեշամասնությունս, պատրաստ ենք մեր խնդիրները լուծել կաշառքի միջոցով, դա արդեն համընդահանուր արժեքային համակարգի խեղում է, այլ ոչ թե էլիտաների խնդիր: Ավելին, երբ կաշառքն ու անօրինականությունը դառնում են համընդհանուր, անարդար է անգամ պահանջել փողով հարցեր չլուծել, օրենք չշրջանցել, որովհետև դա արդեն իսկ անարդար ու ոչ հավասար պայմաններ է ստեղծում օրինապահների ու ոչ օրինապահների միջև: Դաժան է, բայց իրականությունն այդպիսին է:

Սակայն մի բան է ընտրակեղծիքներն ու կոռուպցիան, այլ բան է պետական շահը, որը հարատև է: Մենք հարատև շահերը զոհաբերում ենք ժամանակավոր խնդիրների պատճառով:

Եվրոպայի ամենաօրինապահ երկրներից մեկի, Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպություններից մեկի ղեկավարն ինձ ասել է, որ աշխարհի ամենակոռումպացված երկիրն Ավստրիան է: Իհարկե, դա չափազանցություն էր, Լյուքսեմբերգում ու Շվեյցիարյում են Եվրոպայի գլոբոլ փողերը լվացվում, Լոնդոնի մասին համեստորեն լռում ենք:

Այլ բան է, որ միջին ու ստորին մակարդակներում արժանապատիվ կյանք են ապահովել ու վերևներում գործող լվացքատունը հասարակ քաղաքացիները չեն մէլ նկատում:

Հիմա վերադառնանք Հայաստանին, նորից պետական կարևորագույն խնդիրների փոխարեն առաջին պլան է մղվել ոչ առաջնային օրակարգը, որտեղ էժանագին պոպուլիզմի վարպետները մրցակից չունեն ու չեն էլ ունենալու, մինչև մենք մեր օրակարգը չփոխենք: Նրանք խաղարկելու են այդ թեմաները, հենվելու են ամենաանհաջողակ մարդկանց վրա (որոնք իրենց անհաջողությունների մեջ միայն ուրիշներին են մեղադրում), ու արդյունքում կշարունակեն ոչնչացնել ամեն ինչ, քարը քարի վրա չեն թողնելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր