ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ուժայիններն իրենց ծառայություններն են առաջարկում ընդդիմությանը». Սամվել Ֆարմանյան
15:50, 11.06.2021 | mamul.am
3769 | 0

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Վայելեք» Նիկոլի վերջին օրերը...

Նիկոլը գնում է: Անվերադարձ: Հարյուր պատճառ ու փաստ կբերեք, թե ինչու այսպես եղավ: Ավելորդ է: Կա մեկ փաստ: Ընդամենը մեկ պողպատյա փաստ. նրան իշխանության բերեցին Հայաստանի արտաքին թշնամիները՝ հանձնելու Արցախը: Արցախն արդեն հանձնված է: Նիկոլն արդեն ոչ մեկին պետք չէ: Ճիշտ այն մարմնավաճառի նման, ում ինտիմ ծառայություն մատուցելուց հետո պատվիրատուն անգամ մեկ րոպե ավել չի ուզում արդեն իր կողքին տեսնել, անգամ, եթե վերջինս նոր ծառայություններ է առաջարկում: Եկել է այդ պահը:

Հ. Գ. Երկրի ներսում՝ ժողովուրդը երես է թեքել Նիկոլից:

«Ժողովրդական» բեմադրությունները խաբկանք են: Պետական ապարատը շունչը պահած սպասում է հունիսի 20-ին՝ վերադառնալու բանականության աշխարհ:

Ոստիկանությունը, ուժային մյուս կառույցները, օդում զգալով Նիկոլի վերահաս հեռացումը, հենց այս օրերին իրենց ծառայություններն են առաջարկում ընդդիմությանն ու ակտիվ աշխատում Նիկոլի հեռացման օգտին՝ Երևանում, մարզերում, ամեն տեղ: Քաղաքականությունից հոգնած ու ոչ մեկին չհամակրող մեծ թվով մարդիկ սկսել են բացեիբաց իրենց դիրքավորել #antinikol. Նիկոլը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ՝ կա՛մ ընդունելու ընտրություններում իր վերահաս պարտությունն ու իշխանությունը խաղաղ փոխանցելու ընդդիմությանը՝ այդ մի լավությունն անելով Հայաստանին, կա՛մ անելու վերջին նիկոլությունը՝ գնալու առճակատման ու քաղաքացիական պատերազմի՝ իր խասյաթի համաձայն զոհելով իրեն դեռ հավատացող մեծ թվով անմեղ մարդկանց ու հեռանալուց առաջ վերջին մեծ արյունը թափելու, այս անգամ երկրի ներսում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր