ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
#Tesla-ն ներկայացրել է իր ամենաարագ էլեկտրամոբիլը
01:10, 12.06.2021 | mamul.am
11680 | 0

Ամերիկյան Tesla ընկերությունը ցուցադրել է իր նոր Model S Plaid էլեկտրամոբիլը։ Շնորհանդեսը, որը վարել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը, հեռարձակել են ընկերության կայքում:
Ինչպես նշել է գործարարը, քննադատներն ավելի վաղ ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ Model S ավտոմեքենայի նորացված տարբերակը «աներևակայելի արագ» կլինի, և կասկած էին հայտնել նման մեքենաներ արտադրելու անհրաժեշտության վերաբերյալ: Մասքի խոսքով՝ Model S Plaid-ի մշակումը «բավականին կարևոր էր կայուն էներգիայի ապագայի համար»:
«Մենք պետք է ցույց տաինք, որ էլեկտրամոբիլներն անկասկած լավագույն մեքենաներն են»,-ասել է գործարարը:
Tesla-ում հայտարարում են, որ Model S Plaid-ն արտադրության մեջ ամենաարագ ավտոմոբիլն է:
«Model S Plaid-ը մեքենա է, որը ցանկացած սպորտային մեքենայից, ցանկացած Porsche-ից արագ է և միաժամանակ անվտանգ ցանկացած Volvo-ից»,-կարծում է Մասքը:
Նրա խոսքով՝ Model S Plaid-ը կարող է ավելի քիչ, քան 2 վայրկյանում մինչև 96,5 կմ/ժ արագություն զարգացնել: Էլեկտրամոբիլի առավելագույն արագությունը գերազանցում է ժամում 320 կմ-ը։ Մեքենան առանց լիցքավորման կարող է անցնել ավելի քան 620 կմ: Model S Plaid-ի արժեքը կազմում է մոտ 130 հազար դոլար:
Մասքը նշել է, որ Model S Plaid-ի 25 ավտոմեքենաներն արդեն պատվիրատուներին են առաքվում։ 1 շաբաթվա ընթացքում նախատեսվում է մատակարարել ևս մի քանի 100 մեքենա։
Հիշեցնենք՝ Tesla-ն հիմնադրվել է Մասքի կողմից՝ 2003 թվականին։

#Tesla-ն ներկայացրել է իր ամենաարագ էլեկտրամոբիլը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր