ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը կտեղադրվի նոյեմբերին
17:25, 11.06.2021 | mamul.am
3587 | 0

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը կտեղադրվի 2021 թվականի նոյեմբերին՝ Վագանկովսկի գերեզմանատանը, որտեղ թաղված է դերասանը։ Այս մասին Тасс-ին հայտնել է հուշարձանի հեղինակ Միքայել Սողոյանը։
«Մենք Վագանկովսկի գերեզմանատանը կստեղծենք արժանի հուշարձան, իսկ ավելի ուշ հանդես կգանք նախաձեռնությամբ՝ հուշատախտակ ստեղծել այն տանը, որտեղ ապրել է ականավոր արտիստը։ Իմ ընտանիքն ու ես ընկերություն ենք արել Արմեն Բորիսովիչի հետ։ Նա միշտ եղել է մեր կյանքի մի մասը՝ ֆենոմենալ տաղանդով դերասան, ընկեր, ուսուցիչ: Հուշարձանը կբացվի նրա մահվան տարելիցին՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին»,-ասել է նա:
Քանդակագործը նշել է, որ նախագծի էսքիզի վրա աշխատել է եղբոր՝ ՌԴ վաստակավոր նկարիչ Վահե Սողոյանի հետ, և այժմ հեղինակներն անցնում են հաջորդ փուլին:
Սողոյանի խոսքով՝ ողջ գաղափարախոսությունը կենտրոնացած է արտիստի անձի վրա։
Հուշարձանը կտեղադրվի այն հատվածում, որտեղ արդեն տեղադրված է Ջիգարխանյանի դստեր՝ Ելենա Ջիգարխանյանի արձանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր