ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 507.90, EUR 606.64, RUB 7.03, GBP 709.23
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
19:20, 11.06.2021
4744 | 0

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հերթական ապատեղեկատվությունն է։

Հայկական ստորաբաժանումները ոչ թե գնդակոծել են Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր