ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
20:10, 11.06.2021 | mamul.am
1647 | 0

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նրա ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերված և Ադրբեջանի կողմից հայկական կողմիցն փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1568 է, որից 27-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր