ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Եթե Տիրան Խաչատրյանը համարում է, որ Ազգային հերոսի կոչում տալու որոշումը ստորագրած մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն պետք է հրաժարվի այդ կոչումից»․ Փաշինյան
19:30, 11.06.2021 | mamul.am
3234 | 0

«Երբ որ պատերազմի ժամանակ Օնիկ Գասպարյանն ինձ ասել է, որ պետք է Տիրան Խաչատրյանին տալ Ազգային հերոսի կոչում, որովհետև ինքն այնտեղ հիմա միջոցներ է ձեռնարկում, որ հակագրոհներ իրականացնի, և դա պետք է, որ քաջալերվի, ես չեմ էլ քննարկել․ ասել եմ՝ եթե այսօր ես էդ պիտի անեմ, որ ռազմի դաշտում հաջողություն ունենանք, քո ասածով ես էդ կանեմ»,-այսօր Աչաջուրում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, իր և ԶՈՒ ԳՇ նախկին պետ ՕՆիկ Գասպարյանի հարաբերություններից որոշ դրվագներ ներկայացնելիս, ասաց ՔՊ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը, շարունակելով միտքը, անդրադարձավ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
«Էսօր Տիրան Խաչատրյանը վեր է կենում իմ հասցեին ամենավերջին բառերն է ասում․․․ Եթե Տիրան Խաչատրյանը համարում է, որ իրեն հերոսի կոչում տալու որոշումը ստարագրած մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն ինքը պետք է հրաժարվի Ազգային հերոսի կոչումից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր