Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բայց իրականում երևի մեզ պետք էր էս ընտրությունը։ Պետք էր, որպեսզի քարոզարշավի ընթացքում էս 30 տարվա իրողությունը էսպես հորդեր, ու տեսնեինք՝ իրականում ովքեր են ներկայացրել մեր անկախության տարիների քաղաքական և հոգևոր դասը, ովքեր են մեր հասարակությունում եղանակ ստեղծում։ Երկրի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարների բառամթերքը, հեգևորականների պահվածքը, այս կամ այն ուժին հարող հասարակական զանգվածը։ Ճիշտ է՝ լսում ես էդ մարդկանց բառապաշարը ու խելագարության ես հասնում, բայց պետք էր, որ էս ամեն ինչը լիներ, որ հասկանայինք՝ ով ինչ է, ոչ թե՝ ով ով է, այլ՝ ով ինչ է։ Ցավալին էն է, որ ոչ թե 30 տարվա կեղտն է հորդում այս քարոզարշավում, այլ մեր հազարամյակների պատմության»։ |