ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Մի թեթև օրինակ՝ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ». Ռուբեն Մելիքյան
21:20, 11.06.2021 | mamul.am
3336 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի թեթև օրինակ՝ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։
Արամ Մելքոնյան։ Վարդենիսի «անկախ», ոչ ՔՊ-ական քաղաքապետն է։ Ինչ-որ քրեական գործերով անգամ կարգավիճակ ունի։
Ու ահա սույն քաղաքապետն էնքան է ուրախացել, որ վաղն իրենց քաղաք է այցելելու իրենց քաղաքի ու տարածաշրջանի հերն անիծած մարդը, որ անգամ չի կարողացել մի 20 րոպե սպասել ու աշխատանքային ժամին փաստորեն զբաղվել է կապիտուլյանտի քարոզչությամբ, նրա հավաքին մարդ հավաքելով։
Ի՞նչ ասես սույն Արամին… Լավ է՝ գոնե ազգանունը «Մելիքյան» չէ պարոն քաղաքագլուխի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր