ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Քարոզարշավ կոչվող կրկեսային ծրագրի լավագույն համարները ռուսական լրատվամիջոցներին տրված հարցազրույցներն են»․ Վահե Տեր-Մինասյան
23:45, 11.06.2021 | mamul.am
5502 | 0

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարոզարշավ կոչվող կրկեսային ծրագրի լավագույն համարներն իմ կարծիքով ռուսական լրատվամիջոցներին տրված հարցազրույցներն են։ Սրանք առանձնանում են մի քանի կետով՝
1. Տալիս ես լիքը փող։
2. Ռուս լրագրողը, անշուշտ, հարգում է իր մասնագիտությունն ու իր վարկանիշը շատ ավելի շատ, քան քեզ ու տվածդ լիքը փողը։
3. Ռուս լրագրողն անպայման քեզ տալու է անսպասելի հարց՝ օինակ чей Крым?, որ բացահայտի քո իրական էությունը ու որքանով ես դու ներկայացնում ինքնիշխան Հայաստանն ու ինչ արագությամբ ես պատրաստ դառնալ ռուսական խաղալիք։
Մի խոսքով՝ քո տված փողով քեզ ձեռ են առնում, ցույց տալիս տեղդ, մի փոքր հուսադրում ու ճանապարհում դեպի.... լուսավոր ապագա։
Улыбайтесь, господа, улыбайтесь!!!»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր