«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է մեկ ամիսը, ինչ ադրբեջանական զորքերը երեք ուղղությունից ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և հեռանալու մտադրություն ամենևին չունեն։ Եվ այս իրավիճակին զուգահեռ՝ այսօր այդ մարզերից մեկը՝ Գեղարքունիք է այցելելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, սակայն ոչ թե հարցին լուծում տալու, կամ մարզի բնակիչներին որևէ խոստում տալու համար, այլ նախընտրական քարոզչության։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին ամենևին չի հուզում, որ մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանցիները ՀՀ տարածքում են, հայ զինվորների են ծեծում և գերի վերցնում. նրանց համար քարոզարշավն ավելի կարևոր է։ Սակայն այս իրավիճակում Փաշինյանը պետք է մարզ այցելեր և բնակիչներին հանդիպեր ընդամենը մեկ բանի համար՝ հստակ ասելու, թե ի վերջո երբ է ադրբեջանական զորքը հեռանալու ՀՀ տարածքից, երբ են վերադարձվելու գերիները, սակայն այսօր նման իրավիճակի դժվար թե ականատես լինենք»: Մանրամասները՝ թերթի համարում: |