ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 493.35, EUR 583.78, RUB 6.75, GBP 686.64
+29 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է Ֆեյսբուքում»․ Արթուր Վանեցյան
10:45, 12.06.2021
2675 | 0

ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում։
Տհաճ ու տգեղ մի տեքստ, որպիսին Հայաստանում կարող էր դուրս տալ միայն մեկ հոգեխանգարված, գարշահոտություն տարածող մեկ քաղաքական դիակ, գիժ, ով ամեն պահի փչացնում է իր կողքը մնացած ևս մեկին։ Այսօր փչանալու հերթը Գռզոյինն էր։ Մի ստորացուցիչ, նողկալի տեսարան։ Բայցևայնպես այս ստորացումը նրան չի ազատում այդ զուգարանի թուղթը հրապարակելու մեղքից։ Հիմա նրան մնում է ամեն օր հիշել սա ու սպասել իր հերթին։ Ծանր բան է։
Հ.Գ. Երեք տարի առաջ իմ ներկայությամբ ամեն անգամ նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում: Քաղաքի տղեն կայուն է լինում, Խաչատուր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր