ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մերժում ենք որևէ միավորում ինչպես Փաշինյանի, այնպես էլ Քոչարյանի հետ». Ա. Ղուկասյան
12:15, 12.06.2021 | mamul.am
2435 | 0

«Ազատ Հայրենիք» դաշինքն ընտրարշավի շրջանակներում հունիսի 11-ին այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան քաղաքներ։ Քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։
«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատասխաններում հնչել են հետևյալ թեզերը. «Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք և միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենց հետ համագործակցության եզրեր»: Այս մասին տեղեկանում ենք դաշինքի ֆեյսբուքյան էջից:

«Ազատ Հայրենիք» դաշինքի քարոզարշավը
«Ազատ Հայրենիք» դաշինքի քարոզարշավը
«Ազատ Հայրենիք» դաշինքի քարոզարշավը
«Ազատ Հայրենիք» դաշինքի քարոզարշավը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր