«Իմ մոտ շատ բնական հարց է առաջանում՝ եթե երեք տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արվել Կառավարության կողմից, ի՞նչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ, կազմակերպում հանրահավաք այս նույն հրապարակում և դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար»,- այսօր Սպիտակում նախընտրական քարոզարշավի ժամանակ դիմելով իր համակիրներին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «ՀՀ-ում չկա մեկ քաղաք, որտեղ լիքը բաներ արած չլինենք»,- նշեց նա։ |