ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 493.35, EUR 583.78, RUB 6.75, GBP 686.64
+31 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Բանակը զե՛րծ պահեք քաղաքական գործընթացներից»․ գնդապետի հորդորը՝ ներկա և նախկին իշխանություններին
12:30, 12.06.2021
2030 | 0

«Բանակը զե՛րծ պահեք քաղաքական գործընթացներից,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, դիմելով ներկա ու նախկին իշխանություններին, ասաց զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը։

«Քանի որ ամենօրյա առնչություններ ենք ունենում մեր զինծառայողների հետ, կարող ենք ասել, որ կամա թե ակամա ներպետական բոլոր միջոցառումներն իրենց ազդեցությունն են թողնում զինծառայողների բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։ Ուստի որպես հայոց բանակի զինծառայող, սպա, ուղղակի խնդրում եմ մեր նախկին նախագահներին, մեր քաղաքական ղեկավարությանը, ողջ հանրությանը՝ բանակը զերծ պահել քաղաքական շահարկումներից, քարոզարշավից։

«Մի՛ շահարկեք պատերազմական գործողությունները ձեր քարոզարշավի ընթացքում, մի՛ շահարկեք պատերազմական կամ սպառնալից ժամանակաշրջանում գտնվող իրավիճակը, որ զորքերը դաշտային պայմաններում են, որ զինվորը կարող է ամիսներով լինել խրամուղում, որ սպան կարող է շաբաթներով լինել բացօթյա վիճակում, որովհետև պատերազմ ա, իսկ պատերազմն ունի իր գրված և չգրված օրենքները։ Ուստի մեզ ձեռնտու չէ այս պահին շահարկել դա»,- նշեց գնդապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր