«Չի կարող Հայաստանը թռիչքաձև աճ ունենալ՝ առանց մեծածավալ ներդրումների»,- այսօր՝ Ստեփանավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ, ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Իսկ ո՞վ է ներդրում անում մի տեղ, որտեղ բոլորն իրար ատում են։ Փողն ամենազգույշ կենդանին է՝ այսպես ասած։ Որտեղ լարվածություն կա, կանխատեսելիություն չկա, անհասկանալի մի վիճակ ա, էդտեղից փախնում ա։ Դրա համար Շվեյցարիայի պես երկրում են աշխարհի փողերը հավաքում․ ամենից հանգիստ երկիրն ա, ոչ ոք իրար չի հայհոյում, կանխատեսելի երկիր ա»,- նշեց նա։ |