ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Քննարկումներ են ընթանում՝ ռուսների տեղակայման կետերը ճշգրտելու վերաբերյալ». Ն. Փաշինյան
15:10, 12.06.2021 | mamul.am
4589 | 0

«Մեր բոլոր միջազգային գործընկերները, ըստ էության, պաշտպանում են այն դիրքորոշումը, որ պետք է ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ տարածքից: Որպես կոմպրոմիսային տարբերակ՝ առաջարկել եմ, որպեսզի զորքերը հայելային եղանակով հետ քաշվեն սահմանից ու այնտեղ տեղակայվեն ռուս սահմանապահներ, որից հետո, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներգրավմամբ, տեղի ունենա սահմանի դեմարկացիա ու դելիմիտացիա»,- Վարդենիսում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև այս ուղղությամբ իրականացվող քայլերը: «Ռուսական կողմի ներկայացուցիչները եկել են ու Սոթքից մինչև Խոզնավար նայել են տարածքները, ու հիմա քննարկումներ են տեղի ունենում՝ նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր