«Մեր բոլոր միջազգային գործընկերները, ըստ էության, պաշտպանում են այն դիրքորոշումը, որ պետք է ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ տարածքից: Որպես կոմպրոմիսային տարբերակ՝ առաջարկել եմ, որպեսզի զորքերը հայելային եղանակով հետ քաշվեն սահմանից ու այնտեղ տեղակայվեն ռուս սահմանապահներ, որից հետո, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներգրավմամբ, տեղի ունենա սահմանի դեմարկացիա ու դելիմիտացիա»,- Վարդենիսում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև այս ուղղությամբ իրականացվող քայլերը: «Ռուսական կողմի ներկայացուցիչները եկել են ու Սոթքից մինչև Խոզնավար նայել են տարածքները, ու հիմա քննարկումներ են տեղի ունենում՝ նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ»: |