«Գիտեք, որ մեր զինվորներից մեկն օրեր առաջ մոլորվել էր մառախուղի մեջ ու անցել էր Ադրբեջանի կողմը: 2 օր հետո նրանք վերադարձրին մոլորված զինվորին, ինչը շատ կարևոր ու գնահատելի նշան է և քայլ: Հույս ունեմ՝ հետագա իրադարձությունները հենց այս տրամաբանության մեջ կզարգանան»,- Վարդենիսում հանդիպման ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մեր սահմանների ու տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը կասկածի տակ դրվել չի կարող: |