ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.52, EUR 569.28, RUB 6.52, GBP 665.64
+32 °C, +21 °C ... +36 °C Վաղը`+32 °C
«Կապիտուլյանտը զառանցել է, թե Արցախի հարցը ժառանգել են մի վիճակում, որ Շուշին օկուպացված վիճակում էր»․ Շարմազանով
15:45, 12.06.2021
1226 | 0

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Կապիտուլյանտը հերթական անգամ զառանցել է, թե Արցախի հարցը ժառանգել են մի վիճակում, որ Շուշին օկուպացված վիճակում էր։
Հողատո՛ւ, «օկուպացված Շուշիում» ինչպե՞ս էիր քոչարի պարում ու «ինագուրացիայի» մասնակցում։
Ա՛յ շարքային սուտասան, դու ես հոկտեմբերի 19-ին ինձ ասել, որ սեղանին դրված է բացառապես «5 պլյուս 2 տարբերակը»։
Ի՞նչ «օկուպացված Շուշի», ա՛յ կապիտուլյանտ։
ՌԴ նախագահ Վ.Պուտինն է հրապարակային ասել պատերազմից հետո, որ հոկտեմբերի 19-20-ին իր առաջարկած զինադադարի տարբերակի համաձայն «Շուշին հայկական վերահսկողության տակ պետք է լիներ»։
Հերիք չէ՞ մարդկանց լկտիաբար խաբես։
Դու ես հանձնել Շուշին ու Հադրութը, և «հայկական Նյուրնբերգ» լինելու է»։

f
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր