Հայ ազգային կոնգրեսը Գյումրիում հանդիպում է ընտրողների հետ։ ՀԱԿ թեկնածուներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Բագրատ Ասատրյանը, Կարինե Յարալյանն ու Աննա Գևորգյանը ներկայացնում են ծրագիրը՝ պատասխանելով մասնակիցների հարցերին: «Ժամանակն է իսկապես լրջանալու, պետության այնպիսի ղեկավար ունենալու, որոնք գիտեն՝ ինչպես է պետք բանակցել ու նաև ապացուցել են, որ գերի էլ կարող են բերել, գիտեն ձևերը բանակցելու... Վստահեցնում եմ՝ Տեր-Պետրոսյանը լինի ՀՀ ղեկավար, մի շաբաթվա ընթացքում բազմաթիվ հարցեր կլուծվեն»,- ասել է Զուրաբյանը: |