ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.42, EUR 568.89, RUB 6.57, GBP 664.12
+26 °C, +22 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ազդեցություն է ունենում քաղաքական գործընթացների վրա». Դ. Իոաննիսյան
18:35, 12.06.2021
1869 | 0

ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապանում բավականին հետաքրքիր մթնոլորտ է. Մենք բազմապիսի տեղեկություններ ունենք, որոնք վկայում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ազդեցություն է ունենում (փորձում ունենալ) քաղաքական գործընթացների վրա։
Կոմբինատի հետ փոխկապակցված կրիմինալ խմբեր ու բնակավայրերի ղեկավարներ կան, որոնք այդ ազդեցության լծակներից մեկն է։
Այսպես, օրինակ, գյուղերից մեկում (գյուղի անունը` հետո, այժմ իրավապահներն են աշխատում) թունավոր պոչամբարով պայմանավորված առողջության վնասի հատուցման ամսական 40 հազար դրամը խոստանում են չտալ այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են ընտրել «Հայաստան» դաշինքին։
Կոմբինատը դարձել է պետություն պետության մեջ (կամ պետությունից կիսանկախ), որը ընդերքից հանում է բոլորիս պատկանող բարիքները, բայց դրա զգալի մասը օգտագործվում է ընտրողների վրա ապօրինի ազդեցության համար։
Բայց մարդիկ շատ ադեկվատ են։ Աննախադեպ շատ են փողոցում մոտեցաղները, ովքեր խնդրում են առավել շատ դիտորդներ ուղարկել Կապան, որ Կոմբինատի ներկայացուցիչները գոնե ընտրական տեղամասերում չազդեն ընտրողնորի վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր