Արաբկիր վարչական շրջանում այսօր քարոզարշավի շրջանակներում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է քաղաքացիների հետ: Նրանցից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք նա պատերազմից հետո զրույց ունեցել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ, ինչին նախագահը պատասխանել է. «Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է: Այդ ընթացքում, իհարկե, կոշտ, կոպիտ խոսքեր եղել են: Անկեղծորեն պիտի ասեմ, որ Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին է պատկանում»: Սարգսյանի խոսքով՝ երբ Գասպարյանը զանգել է, Սյունիքում է եղել. ԳՇ նախկին պետն ահազանգել է, թե «կարծես, մենք ավելին ենք տալու տարածքներից, քան նախատեսվում է»: Մանրամասները՝ տեսանյութում: |