Այսօր Գավառում Նիկոլ Փաշինյանի անցկացրած քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով` իմքայլական սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: «Ինձ մի անգամ Վալերիյ Օսիպյանը, երբ արդեն Արթուր Վանեցյանն սկսել էր խաղեր տալ, ասաց. «Պարոն Սարգսյան, Արթուր Վանեցյանը դավաճանելու է վարչապետին: Ասաց` բայց ես կյանքում չեմ դավաճանի, նա ինձ վարչության պետի տեղակալից բերել ու սարքել է ոստիկանության պետ, ես իրավունք չունեմ նրան դավաճանելու: Ու այս մարդը այսօր գնացել դառել է Ռոբերտ Քոչարյանի չգիտեմ ինչը»,-իր ելույթում ասել է Հայկ Սարգսյանը: |