ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Շիշ բռնողը մոռացե՞լ է, թե իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում». Վալերիյ Օսիպյան
00:40, 13.06.2021 | mamul.am
10194 | 4

Այսօր Գավառում Նիկոլ Փաշինյանի անցկացրած քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով` իմքայլական սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

«Ինձ մի անգամ Վալերիյ Օսիպյանը, երբ արդեն Արթուր Վանեցյանն սկսել էր խաղեր տալ, ասաց. «Պարոն Սարգսյան, Արթուր Վանեցյանը դավաճանելու է վարչապետին: Ասաց` բայց ես կյանքում չեմ դավաճանի, նա ինձ վարչության պետի տեղակալից բերել ու սարքել է ոստիկանության պետ, ես իրավունք չունեմ նրան դավաճանելու: Ու այս մարդը այսօր գնացել դառել է Ռոբերտ Քոչարյանի չգիտեմ ինչը»,-իր ելույթում ասել է Հայկ Սարգսյանը:
Վալերիյ Օսիպյանը, «Հրապարակ»-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սարգսյանի ասածները, ասաց. «Ի՞նչ Պարոն Սարգսյան, ինքը ինձ համար ընդամենը շիշ բռնող է, մոռացել է, թե ինչ պաշտոն եմ ես զբաղեցրել և իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում։ Թե՞ շիշ բռնողը ուզում է իրեն հիշեցնեմ ինչ միջոցների դիմելով էր իր հայրիկը հարկայինի աշխատողին աշխատանքի տեղավորում: Նիկոլը իմ կյանքը չի փրկել, նա ընդամենը մեղմացրել է ստեղծված լարվածությունը։ Վանեցյանը դավաճան չէ, չէր կարող դավաճան լիներ, կամ ո՞ւմ դավաճաներ։ Ասա ո՞վ ա ընկերդ, շիշ բռնող, ասեմ` ով ես դու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր