ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.42, EUR 568.89, RUB 6.57, GBP 664.12
+25 °C, +19 °C ... +36 °C Վաղը`+37 °C
«Քանի որ ասելիք չունեն, պետք է ճվան, լաչառություն, կապիկություններ անեն ամբիոնից». Ռոբերտ Քոչարյան
12:35, 13.06.2021
1910 | 0

«Մարդիկ, որոնք բացարձակապես ոլորտից գաղափար չունեն, սկսեցին այդ ոլորտը ղեկավարել, պաշտոնին նստելուց հետո սկսում են հավատալ, որ իրենք այդ ոլորտի փորձագետն են, առաջնորդն են և սկսում են որոշումներ կայացնել, որոնք փոխանակ այդ ոլորտը առաջ տանելու, հետևողականորեն քայքայում են այն, ինչ եղել է մինչև հիմա»,- Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իրեն զարմացնում է այն քարոզարշավը, որն այսօր տեղի է ունենում։ Նա նկատեց` իշխանությունները զրո արդյունք են գրանցել իրենց խոստումները կատարելու հարցում:
««Այս արդյունքով մարդամեջ դուրս գալը ամոթ է...: Ու քանի որ ասելիք չկա, աշխատանքի արդյունք չկա, պետք է ուրիշների վրա հարձակվեն, անհաջողությունների մեղքը ուրիշներ վրա բարդեն, պետք է գոռան, ճվան, լաչառություն անեն, մատ թափ տան, կապիկություններ անեն ամբիոնից, այս հարցում լավ վարպետ են...: Մենք համոզված ենք, որ այս իշխանությունը արդեն չկա, ուղղակի ուրվական է, աթոռից կպած և փորձում են մեկ անգամ ժողովրդին մոլորեցնելու հաջողությունը կրկնել», -ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր