«Զարգացող և հզոր տնտեսություն ունենալու համար՝ երկրին պետք են երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ»,- «Արմնյուզ»-ի եթերում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը: Ըստ Վանեցյանի՝ Հայաստանը աշխարհում միշտ ունեցել է շատ բարեկամներ, բայց այս իշխանություններն ունեն բացառիկ տաղանդ՝ փչացնել հարաբերությունները բոլորի հետ. «Փաշինյանն այնքան է խաբել ներսում, որ արդեն սուտը տեղափոխել է արտաքին աշխարհ և փորձում է խաբել նաև արտաքին խաղացողներին»,- ասել է նա: |