ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Պատերազմի տարում ՀՀ իշխանությունը բաժանել է շուրջ 72 միլիոն դոլարի պարգևավճար. «Մեդիապորտ»
15:55, 13.06.2021 | mamul.am
2615 | 0

Պատերազմի, հիվանդության և աղետի տարի 2020թ-ի ընթացքում ՀՀ պետական կառավարման համակարգում բաժանվել է ավելի քան 37 մլրդ․ դրամ (շուրջ 72 մլն․ դոլար) պարգևավճար։ Այս մասին հայտնում է «Մեդիապորտ» թելեգրամ-ալիքը:

«Փաշինյանն իր իշխանությունը պահելու գործիք է դարձրել Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, դա արտացոլվում է նաև պարգևավճարների վիճակագրության մեջ:

Ոստիկանությունում 2020թ-ին ստացել են 9․4 մլրդ դրամ պարգևավճար, իսկ ԱԱԾ-ում՝ 3 մլրդ․ դրամ։

Պետական եկամուտների կոմիտեում ևս «սոված» չեն մնացել․ ստացել են 6․5 մլրդ դրամ․

Հաջորդիվ, ըստ պարգևավճարի չափի, գալիս են հետևյալ կառույցները․

ՀՀ Դատական դեպարտամենտ՝ 2․14 մլրդ․ դրամ
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն- 2․11 մլրդ․ դրամ
ՀՀ վարչապետի աշխատակազմ՝1․6 մլրդ․ դրամ

Քաղավիացիայի կոմիտեն, որը գործունեությունը ծայրից ծայր խայտառակություններից ու ձախողումներից է բաղկացած (առևանգված ինքնաթիռ, ազգային փոխադրողների լիցենզիայից զրկում, և այլն), ստացել է 60 մլն․ դրամի պարգևավճար։

Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ը ստացել է 80․5 մլն պարգևավճար»,- նշվում է տարածած հաղորդագրությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր