ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու». Սերժ Սարգսյան
18:55, 13.06.2021 | mamul.am
13006 | 0

Այս տարածաշրջանում առանց մարտունակ բանակի, առանց լուրջ անվտանգության համակարգի հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ. Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երրորդ նախագահը։ Սերժ Սարգսյանը նշեց, որ պատերազմից ութ ամիս անց ՀՀ սահմանները պետք է պաշտպանված լինեին, իսկ այսօր մեկ ամսից ավելի է ադրբեջանցիները տեղակայվել են Սյունիքի, Գեղարքունիքի հատվածներում։ «Եթե դիմացը զորք չկա, ադրբեջանցին մտնելու է․ վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու, ինչքան սրանք լինեն։ Ինչքա՞ն խաղաղություն մուրանք։ Ո՞վ է հարգում մուրացկանին։ Մարդիկ առավոտից իրիկուն տանջվում են, անասուն են պահում ու մեկ էլ ադրբեջանցին ցանկանում է անասունը վերցնել՝ վեցնում է»։

Սարգսյանը նշեց՝ չի զարմանա, որ վաղը ադրբեջանցիները գան Սևանա լճում լողան։ Ելքը անվտանգության համակարգի վերականգնումն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր