ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Կռիվը Ակնայի քարտեզների համար չի, հանգստացե՛ք». Լուսինե Ազնաուրյանց
02:25, 14.06.2021 | mamul.am
6019 | 0

Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Ազնաուրյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնան առանց կրակոցի տված ու դրանից չնեղված ժողովուրդս նեղվում է գերիների դիմաց Ակնայի ականապատման քարտեզները տալուց։ Չեմ խոսի էդ քարտեզների ճշտության տոկոսի մասին, չեմ էլ խոսի նրա մասին, որ մեկ ամիս առաջ հայտարարվեց, թե իբր միջազգային ինչ որ կազմակերպություն ականապման քարտեզները տվել է ադրբեջանին, բայց կհարցնեմ. Մեղրին գերիների դիմաց տալու դեպքում, ինչը ձեր վարչապետը պատրաստվում էր անել, Ակնայի քարտեզները ՕմԸսկի ձեր հոլիկի պատի՞ց էիք կախ տալու։ Բանակ չկա, պետություն չկա, դուք Ակնայի ականապատման՝ 70% սխալանքով քարտեզների մասին եք խոսում։ Լու՞րջ։
Կռիվը Ակնայի քարտեզների համար չի, հանգստացեք, կռիվը արևմուտքի միջամտության ու գերիների գոնե մի մասի վերադարձի, այսինքն ՀՀ-ի վրա լծակների թուլացման դեմ է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր