ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի պետական հանցագործության մասին է խոսքը». բնապահպան
22:10, 13.06.2021 | mamul.am
5291 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2004թ-ին վաճառվեց 600 հազար ԱՄՆ-ի դոլարով։ Այդ գումարն այն ժամանակ կարելի էր ստանալ ընդամենը 15 տոննա մոլիբդեն կամ 200 տոննա պղինձ վաճառելու արդյունքում։
Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի պետական հանցագործության մասին է խոսքը։ Ավելի լավ պատկերացնելու և համեմատելու համար մի քանի թիվ էլ գրեմ․
Պաշտոնական հրապարակումների համաձայն 2004թ-ին Հայաստանում արտադրվել է՝
- 17703 տոննա պղինձ (մոտ 53 միլիոն դոլար)
- 9470 տոննա սև պղինձ (մոտ 29 միլիոն դոլար)
- 5784 տոննա մոլիբդենի 51% խտանյութ (մոտ 88 միլիոն դոլար)
- 870 տոննա մոլիբդենի եռօքսիդ (մոտ 13 միլիոն դոլար)
Կարծում եմ, հիմա ավելի պարզ դառավ ամեն ինչ, ու 2000-ականների՝ իբր թռիչքային տնտեսական զարգացում ապահովելու մասին հիմա մեծ-մեծ խոսողներին ու իրենց խոշոր, պետականամետ կառավարիչներ ներկայացնողներին գիտեք ինչ օրինակներ բերել ու ինչ ասել ի պատասխան։ Թե բա՝ ընտրեք մեզ ու մենք կզարգացնենք Հայաստանը, իրո՞ք։
Շարունակելի․․․
Այն մասին, թե այդ տարիներին ինչպես Հայաստանը 100 տոկոսով հրաժարվեց ընդերքի պաշարների օգտագործման մեջ իր մասնակցությունից, ինչ թերհաշվարկված ու չնչին գումարներով իրականացվեց պետության ու քաղաքացիների ունեզրկումը` կարդացեք «Հանքերն ու կոռուպցիան․ մաս առաջին – Մասնավորեցում կամ ունեզրկում» հոդվածում՝
կամ դիտեք այս տեսանյութում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր