ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մտահոգիչն այն է, թե Ալիևն ու Էրդողանը Շուշիում ի՞նչ պայմանագիր են կնքելու». Նարեկ Ներսիսյան
23:45, 13.06.2021 | mamul.am
3423 | 0

Փաստաբան Նարեկ Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծիքս այն է, որ Էրդողանի մտնելը Շուշի մեր համար այս պահին երկրորդական է։ Հետևապես ցայտնոտի մեջ չընկնեք, ժողովո՛ւրդ։ Առաջնային է և իրականում մտահոգիչ, թե ի՞նչ պայմանագիր է կնքվելու, բովանդակությունը։
Այսպիսով'
Էրդողանի հետ միասին Ադրբեջան կժամանի Թուրքիայի անվտանգության պաշտոնյաների մեծ պատվիրակություն: Հանդիպմանը մասնակցելու են MIT պետական հետախուզական ծառայության ղեկավարը, ինչպես նաև պաշտպանության և ռազմական արտադրության քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Սպասվում է նաև Baikar Makina կորպորացիայի (ԱԹՍ արտադրություն) ղեկավարների և մի շարք այլ ձեռնարկությունների ղեկավարների ժամանումը:
Պլանավորված է
Թուրքիայի նոր տիպի ներկայացուցչությունների բացում։
▪️ Ադրբեջանում հետախուզական ԱԹՍ-ների արտադրության ձեռնարկության ստեղծում։
▪️Համաձայնություն Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի բացման վերաբերյալ
Էրդողանը հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահի հետ նոր լայնածավալ միջպետական համաձայնագրի ստորագրման մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր