ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Գլխավոր չարիք Նիկոլ Փաշինյանն ամբողջ քարոզարշավը տեղափոխել ա խուժանության դաշտ». Գևորգ Պետրոսյան
00:10, 14.06.2021 | mamul.am
2312 | 0

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որում մասնավորապես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզարշավին. «Հայաստանի գլխավոր չարիք Նիկոլ Փաշինյանն ամբողջ քարոզարշավը տեղափոխել ա խուժանության դաշտ: Բացարձակապես ոչ մի ծրագիր չունի, առավոտից երեկո նախկիններին ա մեղադրում: Էս մարդը արտահերթի պատճառով էդքան ծախս ա նստեցնում պետական բյուջեի վրա, որ գնա, ինչպես ինքն է ասում՝ ցույց տա՝ ովքեր են ժեխերը:

Ի՞նչ ա բարբաջում սրա թիվ մեկ մերձավոր Լենա Նազարյանը, էն որ Ազգայի ժողովի նախագահությունում նստում ա, մեկ-մեկ էլ չի ալարում, քիթը փորում ա: Ասում ա՝ դուք Ադրբեջանից պահանջեք գերիներին: Բա Նիկոլ Փաշինյանը մեխի գլո՞ւխ ա, բա ի՞նքը ինչ անի: Էդ նույն ժեխ բառի համար Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հեռացրեցիր, բա հիմա դու խի՞ ես գնում քարոզարշավի ժամանակ ասում: Նայի հայելու մեջ ու կտենաս՝ ով ա ժեխը:
Մի ծրագիր ունի ինքը միայն՝ քանդել Հայաստանը, վարկաբեկել մեր ժողովրդին, քանդել հայ ավանդական ընտանիքը, եկեղեցին այնպես, ինչպես քանդեց բանակը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր