ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արևմուտքին ասում ենք՝ սանկցիաներ կիրառեք Ալիևի ընտանիքի նկատմամբ, ցո՛ւյց տվեք ձեր հիասթափությունը». Մարուքյան
11:30, 14.06.2021 | mamul.am
4384 | 0

«Էնպես չի, որ Հայաստանում բոլորն իրենց հույսը դրել են ՀԱՊԿ-ի վրա, ուղղակի ՀԱՊԿ-ն էն կազմակերպությունն է, որի անդամն ենք, հետևաբար, առաջինը դու դիմում ես էն կազմակերպությանը, որի անդամն ես, և սկսվում է գործընթաց կամ չի սկսվում»,- լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով կարծիքները, թե հույսը չպետք է դնել ՀԱՊԿ-ի վրա, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այն, որ մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր՝ ստորագրված Ռուսաստանի Դաշնության հետ, դրանք բոլորը պետք է քննարկել և տեսնել՝ ո՞ր մասն է գործում, ո՞ր մասը չի գործում, և եթե չի գործում՝ ինչո՞ւ չի գործում: Եվ այս իմաստով պետք է, բնականաբար, աշխատել Արևմուտքի հետ: Երբ որ իրենք ասում են՝ մենք շատ հիասթափված ենք, մենք խորապես մտահոգված ենք, մենք էլ ասում ենք՝ դե ուրեմն սանկցիաներ կիրառեք Ալիևի ընտանիքի նկատմամբ, ցույց տվեք ձեր հիասթափությունը, ձեր մտահոգությունը: Հաստատ դա օգուտ կտա, բացի այն, որ դուք հայտարարություններ եք անում»,- ասաց Մարուքյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր