ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հստակ գիտի, թե ինչ սպասել Վլադիմիր Պուտինից առաջիկա հանդիպմանը. նա այդ պահին պատրաստվել է 50 տարի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին: «Նրա կարծիքով, այս հանդիպումը ոչ թե վստահության և բարեկամության մասին է, այլ` հասկանալու, թե որտեղ է հնարավոր շփման ընդհանուր կետեր գտնել: Լինել ուղղամիտ և ճշգրիտ այն ոլորտներում, որտեղ մտահոգություններ ունենք»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Փսաքին։ Փսաքին պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահը նախկինում աշխատել է Պուտինի հետ և երկար տարիների փորձ ունի: Այսպես է նա մեկնաբանել Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենի այն խոսքերը, որ իր ամուսինը «չափազանց պատրաստ է» Պուտինի հետ հանդիպմանը: |